Լրահոս

29.09.2009 10:20


Բակո Սահակյանը հանդիպել է Ամենյան հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Ամենյան հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Ամենյան հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ:
 Հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարը կարևորել է Վեհափառ հայրապետի այցը Լեռնային Ղարաբաղ, նշելով, որ այն ըստ ամենայնի կնպաստի մեր հանրապետությունում հոգևոր կյանքի զարգացմանը:
Երկուստեք ընդգծվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացման և Արցախում եկեղեցական կարևոր միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարագավորման հարցին, Բակո Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը և բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնմանը: Նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Արցախի անկախությունը և անվտանգությունը քննարկման ենթակա չեն:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

 

Այս խորագրի վերջին նյութերը