Լրահոս

29.09.2009 10:13


Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի ընտրություն­ներում Քրիստոնյա-դեմոկրատների հաղթա­նակի կա­պակցու­թյամբ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո տիկին Մերկել,

Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի ընտրություն­ներում Ձեր ղեկա­վարած կուսակցության' Քրիստոնյա-դեմոկրատների հաղթա­նակի կա­պակցու­թյամբ:

Համոզված եմ, որ Ձեր համոզիչ հաղթանակի արդյունքում կազմավորվելիք կառավարությունը իր գործունեությամբ կնպաստի Գերմանիայի հետագա բարգավաճմանը, Եվրոպայում խաղաղության ամրապնդմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնմանն ու խո­րաց­մանը:

 Օգտվելով առիթից' մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Գեր­մանիայի բարեկամ ժողովրդին' երջանկություն: Ս.թ. փետրվարին Մյունխենում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն' նաեւ հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան' Ձեզ հարմար ժամանակ»:

Այս խորագրի վերջին նյութերը