Լրահոս

27.01.2011 15:30


Կոմանդոս. «Մեր հայկական բանակը շատ մարտունակ է»

Կոմանդոս. «Մեր հայկական բանակը շատ մարտունակ է»

-Մեր հայկական բանակը շատ մարտունակ է, և դա ոչ թե ես եմ ասում, այլ այն միջազգային կազմակերպությունները, որոնք ուսումնասիրություններ են արել ու համոզվել, որ մենք բավական ուժեղ ենք,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։

Նա նշել է, որ եթե ադրբեջանական կողմը կրկին հարձակվի մեզ վրա, ապա մեր բանակն ի վիճակի կլինի հակահարված տալ, չնայած որ պատերազմի առաջին փուլում բավական կորուստներ կունենա։

-Երբ թշնամին հարձակվում է, նա կենտրոնացնում է այդ ուղղությամբ իր բոլոր ուժերը, ու պատերազմի առաջին փուլում նրանք կարող են որոշակի տարածքներ գրավել, ու մեր կողմն էլ կորուստներ կունենա, սակայն երկրորդ փուլում, երբ մենք արդեն կանոնավոր կկարողանանք պաշտպանվել ու կկենտրոնացնենք մեր ուժերը, ապա ուժերը կհավասարակշռվեն, և մենք կկարողանանք ոչ միայն  պաշտպանվել, այլ նաև ավելի առաջ գնալ ու էլի տարածքներ ազատագրել,-ընդգծել է Կոմանդոսը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը