Լրահոս

29.09.2009 15:28


Լևոն Զուրաբյան. «Հերթափոխով հացադուլը ես համարում եմ ծիծաղելի գաղափար»

Լևոն Զուրաբյան. «Հերթափոխով հացադուլը ես համարում եմ ծիծաղելի գաղափար»

-Եթե այսօր «Ժառանգությունը» և «Դաշնակցությունը» որոշում են ընդունում վայր դնել իրենց խորհրդարանական մանդատները՝ ի բողոք կատարվող գործընթացի, դրանով նրանք իրավական առումով որևէ ճգնաժամ չեն առաջացնում, բայց առաջացնում են լրջագույն քաղաքական ճգնաժամ,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը,-այսօր, այո՛, «Ժառանգությունը» և «Դաշնակցությունը» կարող են ամենամեծ հարվածը հասցնել այս ռեժիմի վարած քաղաքականությանը նման քայլով։ Այդ քայլի մեջ լուրջ ներուժ եմ տեսնում։ Եթե նրանք դիմեն այդ քայլին, լրջագույն հիմքեր կդնեն այս ամբողջ գործընթացը կանխելու։

Նրա խոսքերով, այդպիսով, փաստորեն, խորհրդարանում այլևս ընդդիմություն ներկայացված չի լինի. «Սա ամբողջ միջազգային հանրության համար կլինի ազդանշան, և սա լրջագույն ազդակ կլինի, որը թույլ կտա իսկապես բեկում մտցնել այս ամբողջ քաղաքական գործընթացի մեջ»։

-Իսկ մենք միայն կողջունենք դա։

Անդրադառնալով «Դաշնակցության» կազմակերպած հացադուլին՝ Լևոն Զուրաբյանն ասել է. «Հերթափոխով հացադուլը ես համարում եմ ծիծաղելի գաղափար»։

-Եթե հերթափոխով հացադուլի միջոցով պետք է փորձեն ազդել միջազգային հանրության վրա, ուրեմն կստանան այն վերաբերմունքը, որն ունեն ժողովրդի կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը