Հարցազրույց

23.12.2014 16:44


Արամ Հարությունյան. «Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը շատ կարևոր է»

Արամ Հարությունյան. «Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը շատ կարևոր է»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին ոչիշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով է հրավիրում. ինչպե՞ս կգնահատեք այդ նախաձեռնությունը։
–Նախ՝ շատ ողջունելի է, որ Գագիկ Ծառուկյանը նման նախաձեռնությամբ է հանդես եկել, որովհետև դա կարծես թե ամփոփումն է արված աշխատանքների, նաև՝ հանդիպումների քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ, և նաև, կարելի է ասել, համաժողովրդական շարժման ամփոփումն է։ Շատ կարևոր է, որ ամեն ինչ արվում է բաց և հրապարակային, և, ըստ էության, այդ հանդիպման ընթացքում կլինեն տարբեր առաջարկներ՝ մարտավարական հարցերի հետ կապված, և շատ հնարավոր է նաև՝ լսվի բոլորի՛ ձայնը, որովհետև ամեն մի հասարակական, քաղաքական կազմակերպություն նաև ներկայացնում է հասարակության որոշակի շերտերի շահերը, խնդիրները։ Այդ ամենը պետք է նաև ամփոփվի և հանրագումարի բերվի։ Դա նաև խթան կհանդիսանա համաժողովրդական շարժման համար։
–Դուք մասնակցելո՞ւ եք այդ խորհրդաժողովին։
–Իհարկե, մասնակցելու եմ. մենք արդեն հանդիպել ենք«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի հետ։ Քննարկվել են տարբեր հարցեր. մեր մոտեցումները հիմնականում համընկնում են, և բնական է՝ մենք մասնակցություն կունենանք։

–Ի՞նչ ակնկալիքներ ունեք խորհրդաժողովից։

–Ակնկալիքը հենց այն է, որ բարձրաձայնվեն հարցերը, և ամփոփվի համաժողովրդական շարժման գործընթացը։ Կարևոր է, որ համաժողովրդական շարժումը հաշվի առնի անցյալում տեղ գտած սխալները... Իշխանությունները թուր–թվանքի մեջ են և, կոպիտ ասած, մեջտեղ են բերում կրիմինալը. նրանց արտահայտությունները կրիմինալ են, իսկ դա նշանակում է, որ իշխանությունները փորձում են վերջին փամփուշտներն օգտագործելով՝ արգելակել համաժողովրդական շարժումը, բայց, համոզված եմ, չի հաջողվելու։ Այդ նախաձեռնությունը շատ կարևոր է, որը նաև կցուցադրի, որ համաժողովրդական շարժմանը սատարող ուժերը հաստատակամ են իրենց որոշման մեջ։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը