Լրահոս

24.12.2014 10:24


Գազայի հատվածում կբացվի «Coca-Cola»-ի գործարան

Գազայի հատվածում կբացվի «Coca-Cola»-ի գործարան

«Coca-Cola» ընկերությունը Գազայի հատվածում գործարան կբացի։ Այս մասին հայտնում է «The Washington Post»–ը։ Աղբյուրը հաղորդում է, որ գործարանի կառուցումը հավանության է արժանացել Իսրայելի իշխանությունների կողմից։ Գործարանի շահագործումը նախատեսված է 2015թ.–ին։ «Palestinian National Beverage Company»-ի գործադիր տնօրեն Էմադ Հինդին հայտնել է, որ գործարանը հարյուրավոր աշխատատեղեր կտրամադրի պաղեստինցիներին։

Այս խորագրի վերջին նյութերը