Վրաստանի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Վրաց մի խումբ պատգամավորներ պատրաստվում են խորհրդարանի օրակարգ մտցնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասապանության ճանաչման հարցը: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, ընդգծում է, որ այդ նախաձեռնությունը կապված է վերջին շրջանում թուրք-վրացական լարված հարաբերությունների, ինչպես նաև այն վտանգների հետ, որոնք սպասում են Վրաստանի տնտեսությանը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Հիշեցնենք, որ թուրքական «Milliyet»-ը գրել էր, թե մոտ ապագայում պաշտոնական Անկարան հնարավոր է՝ ճանաչի Աբխազիայի անկախությունը, իսկ Մոսկվան, ի պատասխան, կճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Համաձայն հրապարակման՝ առաջին հայացքից այդ անհավանական սցենարն առավել դժվար իրականանալի չէ, քան Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների հաստատումը։