Լրահոս

28.01.2011 10:28


ՀՀ զինված ուժերի կազմավորման 19–րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ–ն մի շարք միջոցառումներ է նախապատարաստել

ՀՀ զինված ուժերի կազմավորման 19–րդ տարեդարձի կապակցությամբ  ՀՀ ՊՆ–ն մի շարք միջոցառումներ է նախապատարաստել

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսօր ժամը 11։00-ին  ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմն ու ազատամարտիկները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղկեպսակ կդնեն Արցախյան հերոսամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների շիրիմին։

Իսկ ժամը 17։00-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում  տեղի կունենա Բանակի օրվան նվիրված տոնական համերգ:

Հիշեցնենք, որ երեկ էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ պատարագ է մատուցվել, իսկ երեկոյան   ՀՀ ԶՈւ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Նիստի ընթացքում հանձնվել են ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը