Լրահոս

01.10.2009 10:45


Տիգրան Ռշտունի. «Դիվանագիտական հարաբերությունների հաստատում և ոչ ավելին. յուրաքանչյուր ավել բառը նախապայման է»

-Ես համաձայն եմ միայն մի ձևակերպման հետ. դիվանագիտական հարաբերությունների հաստատում և ոչ ավելին. յուրաքանչյուր ավել բառը նախապայման է։ Այս երկու արձանագրություններից երկրորդն ավելի վտանգավոր է, և այնտեղի եղածը ժխտողների համար ստալինյան պատիժներ են նախանշված,-խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ասել է  «Հայ իշխանների միություն» հ/կ նախագահ Տիգրան Ռշտունին։

Նրա խոսքերով՝ չի կարելի դիվանագիտություն խաղալ, այն էլ՝ ֆուտբոլային խաղի ձևով։

-Տնտեսական ճգնաժամի մասին էլ էին ասում, թե գուցե հաղթանակած դուրս գանք, բայց  ամբողջ աշխարհում ամենաշատ տուժածը Հայաստանն է, հիմա էլ ֆուտբոլային խաղը։ Չի կարելի  գնալ հասնել դարպասի մոտ, հետո տեսնել՝ ինչ կլինի. դա միանշանակ պարտություն է,-ասել է նա։

Նրա խոսքերով՝ մենք նաև պահանջատիրությունից չպետք է հրաժարվենք։

-Թուրքերը միշտ մի բան են ասում. «Երբ Բյուզանդիան գրավեցինք, մեր ճանապարհին Հայաստան պետութուն  չկար»,-ես նրանց մի փաստարկ կբերեմ. պետություն չենք ունեցել, բայց ունեցել ենք նախարարական տներ, որոնք ունեցել են մեծ հողատարածքներ ու կապ են ունեցել Եվրոպայի իշխանական տների հետ։ Իրավական  տեսանկյունից պահանջատերն այս իշխանական տների ժառանգներն են,-հավելել է նա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը