Լրահոս

09.01.2015 14:23


Ջեկի Չանի որդին դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման

Ջեկի Չանի որդին դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման

Հայտնի դերասան Ջեկի Չանի որդին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման: Բացի այդ, 32-ամյա Ջեյսի Չանը պետք է վճարի 320 հազար դոլար տուգանք: «Agence France-Presse»-ի փոխանցմամբ՝ Պեկինի դատարանում Չանն ամբողջությամբ ընդունել է իր մեղավորությունը: Ուշագրավն այն է, որ դատական նիստը տևել է ընդամենը 1 ժամ 22 րոպե, ինչից հետո դատարանը կայացրել է իր վճիռը:

Այս խորագրի վերջին նյութերը