Լրահոս

09.01.2015 15:22


Կոտայքի, Սևանի, Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Կոտայքի, Սևանի, Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Գորիսում, Մոստովիկում տեղում է ձյուն: Ախուրյանում և Աշոցքում քամի է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում
են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանվ լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը