Լրահոս

01.10.2009 14:04


Մերուժան Տեր–Գուլանյան. «Սահմանի բացումը չի նշանակում Ցեղասպանության ուրացում և Ղարաբաղի խնդրին միջամտություն»

Մերուժան Տեր–Գուլանյան. «Սահմանի բացումը չի նշանակում Ցեղասպանության ուրացում և Ղարաբաղի խնդրին միջամտություն»

-Եթե ասեմ, որ իմ մեջ՝ որպես գրողի, տագնապ  չկա, հաստատ ազնիվ չեմ լինի. իհարկե կա։ Տագնապ կա բոլորի մոտ. ՀՀ նախագահն ինքն էլ է ունեցել այդ տագնապը, սակայն նրա մեջ նաև վճռականություն կա,-«Իրավունք դե ֆակտո» ակումբում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին՝ ասել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։

Նրա խոսքերով՝ տասնամյակներ շարունակ մենք օտարների միջոցով ենք խոսել Թուրքիայի հետ, մեր հարցերն ինքնուրույն լուծելու և թուրքերի հետ դեմ առ դեմ խոսելու ժամանակն է։

-Սահմանի բացումը չի նշանակում Ցեղասպանության ուրացում կամ Ղարաբաղի խնդրին միջամտություն։ Բազմաթիվ անգամներ նշվել է, որ նախաստորագրված արձանագրություններում չկա որևէ կետ, որը ցույց տա, թե սահմանի բացումը կապ  ունի այդ ամենի հետ,-նշել է նա։

«7օր»-ի  այն հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ հավաքվում են մտավորականներ, պատմաբաններ, քննարկում այս հարցը, ու բոլորը միակարծիք դրական են գնահատում, Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանել է, որ շատ վատ է վերաբերվում դրան։

-Այսօր ՀՀ իշանություններին հայհոյելը շատ ավելի հեշտ է, քան պաշտպանելը. հիմա պաշտպանելը հերոսություն է։ Բոլորը հիմա փորձում են պաշտպանել, բայց դա վատ պաշտպանություն է։ Եթե պաշտպանում ես, պիտի հիմնավորես։ Եթե առանց հիմնավորելու են պաշտպանում, ես դա շատ վատ բան եմ համարում։ Շատ ավելի լավ է, երբ  մարդը ելնի, վիճի, ասի  վատ է և ում հետ վիճում է, նրան հակառակը համոզի, դրանից հետո ասի այո՛, քան միանգամից ասի,-հավելել է նա։

Մերուժան Տեր-Գուլանյանը նաև մարգարեական խոսք է ասել՝ մինչև Ցեղասպանության 100 տարին լրանալը Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը