Քաղաքական

15.01.2015 14:51


Գեղամ Նազարյան. Խորհրդաժողովը միայն դրական ազդեցություն է ունենալու քաղաքական գործընթացների վրա

Գեղամ Նազարյան. Խորհրդաժողովը միայն դրական ազդեցություն է ունենալու քաղաքական գործընթացների վրա

«Հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդաժողովը միայն դրական ազդեցություն է ունենալու քաղաքական գործընթացների վրա»,-այսօրվա ասուլիսին պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Բանախոսն ընդգծել է, որ անչափ կարևոր է, որ ամբիոն է տրամադրվում այն քաղաքական ուժերին, որոնք ներկայացված չեն խորհրդարանում: Նա կարևորել է նաև այն, որ խորհրդաժողովին մասնակցելու են քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Իսկապես, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ համաժողովրդական շարժումը համընդգրկուն է, որին մասնակցում են հասարակության գրեթե բոլոր շերտերը»,-շեշտել է Գեղամ Նազարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը