Քաղաքական

15.01.2015 16:44


Լարված իրավիճակ Գյումրիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել (տեսանյութ)

Լարված իրավիճակ Գյումրիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել (տեսանյութ)

Գյումրեցիները կրկին հավաքվել են Շիրակի մարզի դատախազության մոտ՝ պահանջելով Հայաստանի իրավապահ համակարգին հանձնել Վալերի Պերմյակովին՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության համար մեղադրվող ռուս զինվորականին:

Դատախազության մոտից ցուցարարները գնացին դեպի ՌԴ հյուպատոսարան, որտեղ էլ տեղի ունեցան բախումներ։ Ե՛վ ոստիկանների, և՛ ցուցարարների շարքերում կան վիրավորներ։

Բախումները դադարեցվեցին ու կրքերը հանդարտվեցին ԲՀԿ–ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի միջամտությունից հետո։ Գրիգորյանի կոչով ցուցարարներն ուղևորվեցին դեպի դատախազության շենք՝ հետամուտ լինելու իրենց պահանջներին։

Watch live streaming video from a1plus at livestream.com

Այս խորագրի վերջին նյութերը