Լրահոս

16.01.2015 00:40


Մարտուն Գրիգորյանը տեսել է Պերմյակովին

Մարտուն Գրիգորյանը տեսել է Պերմյակովին

Գյումրիում գտնվող ռուսական 102–րդ ռազմաբազա են այցելել ԲՀԿ–ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և մեկ ցուցարար։ Վերադառնալով Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ հավաքված ցուցարարների մոտ, Մ.Գրիգորյանն ասել է.

–Պերմյակովն էնտեղ է, մեր աչքով տեսանք։
Նա նաև հորդորել է ցուցարարներին գնալ տուն.
–Մենք մեր բողոքի ձայնը բարձրացրեցինք, ցույց տվեցինք, որ դժգոհ ենք, ցույց տվեցինք, որ վիրավորված ենք և պահանջատեր ենք։ Շնորհակալ եմ մեր ժողովրդից թասիբով, ջիգյարով կանգնելու համար։ Մի քանի հոգին, ովքեր այդ սադրանքները հրահրեցին, դրանք կապ չունեն գյումրեցիների հետ։ Մենք ունենք արդար պահանջ և մենք պահանջատեր ենք, բայց այս ավելորդ լարվածությունն անցած է, ես ուզում եմ, որ հանգստությունը պահենք։ Հորդորում եմ, գնանք տներով, ձեր ցավը տանեմ, որպես ձեր ընտրածը, որպես ձեր ընկերը, հարազատը՝ խնդրում եմ, առանց ավելորդ լարվածության, հանգիստ գնացեք տուն։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը