Քաղաքական

18.01.2015 19:53


Վլադիմիր Պուտինը ցավակցել է Ավետիսյանների հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին

Վլադիմիր Պուտինը ցավակցել է Ավետիսյանների հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Սերժ Սարգսյանին՝ ցավակցելու Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Վերջինը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կկատարվեն ամենասեղմ ժամկետներում, մեղավորներն էլ օրենքով նախատեսված պատիժը կկրեն:

Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկները հայ գործընկերների հետ կանեն ամեն ինչ, որպեսզի 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին բարձրակարգ բուժօգնություն ցուցաբերեն: Նա պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում բժշկական ինքնաթիռ ուղարկել հետագա բուժման նպատակով երեխային Մոսկվա տեղափոխելու համար:

Հեռախոսազրույցում Պուտինն ու Սարգսյանը քննարկել են նաև հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը