Լրահոս

22.01.2015 10:35


Էվո Մորալեսը երրորդ անգամ կստանձնի Բոլիվիայի նախագահի պաշտոնը

Էվո Մորալեսը երրորդ անգամ կստանձնի Բոլիվիայի նախագահի պաշտոնը

Հնդկական այմարա ժողովրդի ներկայացուցիչ Էվո Մորալեսը հունվարի 22-ին երրորդ անգամ կստանձնի Բոլիվիայի նախագահի պաշտոնը։ 2014թ. հոկտեմբերի 12-ի համընդհանուր ընտրություններին «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցության առաջնորդը հավաքել է ընտրողների ձայների 61 տոկոսը։
Մորալեսի հեղինակությունն ընտրողների շրջանում բացատրվում է երկրում տնտեսական վիճակի բարելավմամբ։ 2006 թվականից, երբ նա առաջին անգամ ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը, Բոլիվիան հասավ տնտեսության ամենաբարձր ցուցանիշներին Լատինական Ամերիկայում։
Մասնավորապես, կառավարությանը հաջողվեց եռապատկել երկրի ՀՆԱ–ն, որը 2014–ին կազմեց 30.6 մլրդ դոլար։ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ աղքատության ցուցանիշը երկրում 38-ից իջել է 18 տոկոսի։
Էվո Մորալեսն իր քաղաքականության հաջողությունն է համարում էներգետիկ բնագավառի ռազմավարական նշանակության օբյեկտների վերադարձը պետությանը։ 2006–ին արտասահմանյան նավթագազային ընկերություններն ընտրության առաջ էին կանգնել՝ կա՛մ վերստին կնքել պայմանագրերը՝ առավել քիչ շահեկան պայմաններով, կա՛մ լքել երկիրը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը