Լրահոս

22.01.2015 10:54


«Իսլամական պետության» դեմ պայքարի հարցով միջազգային խորհրդակցությունը տեղի կունենա Լոնդոնում

«Իսլամական պետության» դեմ պայքարի հարցով միջազգային խորհրդակցությունը տեղի կունենա Լոնդոնում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքի դեմ պայքարելու միջազգային խորհրդակցությունը կանցկացվի բրիտանական մայրաքաղաքում։ Արևմուտքի կողմից ստեղծվող կոալիցիան «առաջին ընդհանուր հանդիպումը» կանցկացնի Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարի հետագա ծրագիրը մշակելու համար։
«ԻՊ–ին հակազդելու համաշխարհային հանդիպման» համանախագահները կլինեն բրիտանական ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համմոնդը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։ Նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն Ավստրալիան, Բահրեյնը, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Եգիպտոսը, Հորդանանը, Իրաքը, Իսպանիան, Կանադան, Քաթարը, Քուվեյթը, Նիդեռլանդները, Նորվեգիան, ՄԱԷ–ն, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ–ը, Թուրքիան և Ֆրանսիան։ Ինչպես «ՏԱՍՍ»–ի թղթակցին հաղորդել է «Ֆորին» գրասենյակի ներկայացուցիչը, լոնդոնյան հանդիպմանը հնարավոր է՝ ներկա լինի նաև Իրաքի վարչապետ Հեյդար ալ–Աբադին։
Ռուսաստանից պատվիրակներ չեն լինի։
ԻՊ դեմ պայքարի ծրագիրը մշակելու համար դռնփակ նիստը կմեկնարկի «Լանքասթեր հաուսում»՝ բրիտանական ԱԳՆ–ի հյուրերի տանը։ Հանդիպման ավարտին սպասվում է մամուլի ասուլիս։

Այս խորագրի վերջին նյութերը