Լրահոս

24.01.2015 12:06


Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. կայունանալուն պես կվիրահատվի

Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. կայունանալուն պես կվիրահատվի
ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից հերթական դիվերսիոն գործողությունների փորձերի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը Բերդի հոսպիտալից տեղափոխվել է Կենտրոնական կայազորային հոսպիտալ։ Նրա առողջական վիճակը ներկայումս գնահատվում է ծայրահեղ ծանր:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա հույս հայտնեց, որ զինծառայողի վիճակը դեպի լավը կգնա, և կայունացնելով վիճակը՝ կվիրահատեն:
Հովհաննես Ավանեսյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, այդ թվում նաև՝ լուրջ վնասվածքներ ողնաշարի և կրծքավանդակի հատվածում, ներկայումս գտնվում է դեղորայքի ազդեցության տակ։ Վիճակը կայունանալուց հետո նա ողնաշարի վիրահատության կենթարկվի:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը