Լրահոս

03.10.2009 13:25


Ցուցարարները նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորել են վիրավորական արտահայտություններով և բացականչություններով

Ցուցարարները նախագահ Սերժ Սարգսյանին  դիմավորել են վիրավորական արտահայտություններով և բացականչություններով

Հոկտեմբերի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանն իր համահայկական շրջագայության շրջանակներում գտնվում էր Փարիզում՝ քննարկելու հայ-թուրքական արձանագրությունները։ Ժամը 3-ին պատվիրակությունը ծաղկեպսակ պետք է դներ Կոմիտասի հուշարձանի մոտ, սակայն, ինչպես Ֆրանսիայից «7օր»-ին տեղեկացրել է Փարիզի «ԱՅԲ» ռադիոյի տնօրեն Վարդան Գաբրիելյանը, «մոտ 800 հայորդիներ, ոչ թե ինը տասնյակ, ինչպես տեղեկացանք հայկական հառուստատեսությամբ, Հայաստանի նախագահին էին սպասում Կոմիտասի արձանի շուրջ»։ Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանությունը խոշտանգումների և բռնությունների միջոցով շրջափակել էր Կոմիտասի հուշարձանի տարածքը՝ իր գործողություններում տարբերություն չդնելով տարեցների, կանանց կամ երիտասարդների միջև։

-Ցուցարարները նախագահ Սերժ Սարգսյանին  դիմավորեցին շատ վիրավորական արտահայտություններով և բացականչություններով։ Նրանք ունեին պաստառներ՝ «Մոռանալը դավաճանություն է» և հատկապես հայ-թուրքական արձանագրություններին «Ո՛չ» կարգախոսներով,- տեղեկացրել է Վ.Գաբրիելյանը։

Նրա խոսքերով՝ նախագահը եկել էր շատ վատ տրամադրությամբ՝ տեղեկանալով, որ իր մեկ ժամ ուշացման պատճառն այն էր, որ ժողովուրդն իր բողոքի ձայնն էր ուզում հասցնել իրեն.

-Հակառակ ժպիտին՝ բորբոքվածությունը զգալի էր նրա դեմքին։ Նա շատ արագ հեռացավ հուշարձանի շրջափակումից, և նույնիսկ վերջին պահին ցուցանակ և սուլիչ արձակեցին նախագահի ուղղությամբ, և թիկնապահները ստիպված եղան նստեցնել նրան ավտոմեքենան անվտանգությունն ապահովելու համար։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը