Լրահոս

03.10.2009 14:05


Հրանտ Թոխատյան. «Այն գործընթացը, որ սկսվել է, հասնելու է իր ավարտին»

Հրանտ Թոխատյան. «Այն գործընթացը, որ սկսվել է, հասնելու է իր ավարտին»

-Այն գործընթացը, որ սկսվել է, հասնելու է իր ավարտին,- «Հայելի» ակումբում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի մասին։

Նա նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն Հայաստանը դեռ 1915թ.-ից պետք է պատրաստ լիներ, բայց հայի բնավորությունն է մտածել, երբ դանակը ոսկորին է հասնում։

-Հիմա էլ պատրաստ չենք. խառնվել ենք իրար։ Իսկ այն, որ պետք է սահմանները բաց լինեն, միանշանակ է, այն, որ մեր հողերը պետք է վերադառնան, դա էլ է միանշանակ: Ես միշտ դրան հավատացել եմ,- ասել է Հ. Թոխատյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը