Հարցազրույց

29.01.2015 09:12


Ամալ Քլունի. «Ցեղասպանությունների միջև տարբերություն դնելը ճիշտ չէ»

Ամալ Քլունի. «Ցեղասպանությունների միջև տարբերություն դնելը ճիշտ չէ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացել են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումները։ Մեծ Պալատում լսումների ավարտից հետո «Փաստինֆո»-ի թղթակցի հարցերին է պատասխանել Հայաստանի կառավարությունը ներկայացնող, Լոնդոնի «Doughty Street» փաստաբանական պալատի անդամ, միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունին։
-Տիկին Քլունի, դատարանում Ձեր ելույթի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատին մեղադրեցիք դատական սխալներ թույլ տալու մեջ՝ նշելով, որ ցեղասպանության վերաբերյալ գնահատականն այս գործում անհրաժեշտ չէր. կարո՞ղ եք մանրամասնել։
-Առաջին հերթին մենք դատարանում ցանկանում էինք ներկայացնել, որ դատարանի ստորին պալատը աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում։ Ստորին պալատը եզրահանգել էր, որ ցեղասպանությունն անհայտ և անապացուցելի է՝ առանց օգտագործելու իր տրամադրության տակ առկա փաստահավաք գործիքներից որևէ մեկը:
Ինչպես գիտենք, 1915թ․-ին սպանվեցին 1,5 մլն հայեր, և ցեղասպանությունների միջև՝ հոլոքոսթ և գենոցիդ, տարբերություն դնելը, մեկը համարել հաստատված, մյուսի եղելությունը վիճարկելը ճիշտ չէ։
Մենք առաջին հերթին դատարանից խնդում էինք ճշգրտել ստորին պալատի կատարած սխալները և հույս ունենք, որ այդպես էլ կլինի։
-Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Փերինչեքի կողմի ներկայացրած փաստարկներից։
-Չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունը մտահոգված է, թե ինչ կասի պարոն Փերինչեքը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Մենք գիտենք, որ Փերինչեքը Թուրքիայի դատարանի կողմից դատապարտված է և ռասիստ, ինչպես որ գտել էր Շվեյցարիայի դատարանը։ Հայաստանը գործում 3-րդ կողմ էր, և գործն իրականում Փերինչեքի և Շվեյցարիայի միջև էր։ Հայաստանի և մեզ համար կարևոր էր ցույց տալ, որ Հայաստանը չի վիճարկում խոսքի ազատությունը։
Թուրքիայում կան տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ևս պետք է հնարավորություն ունենան բանավիճել այս հարցերի շուրջ։ Մենք գիտենք նաև Հրանտ Դինքի գործից, որը ևս հասավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եթե դուք ցեղասպանության մասին Թուրքիայում ասեք ճշմարտությունը, ապա կդատապարտվեք թրքությունը վիրավորելու համար։

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը