Լրահոս

05.10.2009 11:36


Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

"Սիրելի ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ ուսուցչի օրվա կապակցությամբ:

Մեր երկրում ավանդաբար ուսուցչությունը համարվել է առանձնահատուկ կոչում եւ առաքելություն' միշտ արժանանալով բարձր գնահատանքի: Պատահական չէ, որ ականավոր արվեստագետներին ու գիտնականներին մեր ազգը միշտ մեծարել է' նրանց կոչելով "վարպետ" եւ "ուսուցիչ":

Ներկա Հայաստանում, որտեղ մենք հավակնում ենք ունենալ զարգացած, կիրթ եւ ժամանակակից հասարակություն, իրենց գործի նվիրյալ ու բանիմաց ուսուցիչների դերը բազմապատիկ կարեւորվում է: Առաջին հերթին ձեզանից է կախված վաղվա մեր հասարակության գիտակրթական ու բարոյական նկարագիրը:

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ' մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ ու այնպիսի ուշիմ աշակերտներ, ովքեր վաղն իրենց մեծ գործերով դառնալու են ոչ միայն իրենց ծնողների եւ ուսուցիչների, այլեւ բոլորիս հպարտությունը":

 

Այս խորագրի վերջին նյութերը