Լրահոս

05.10.2009 15:18


Դատական կարգադրիչը մեղադրվում է խարդախությամբ գումար հափշտակելու մեջ

Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է դատական կարգադրիչի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Նախաքննության  օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող  դատախազը  հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ  պարզվել է, որ  Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական կարգադրիչ Հ. Խաչատրյանն իր ծանոթ Ս. Այվազյանի եւ Մ. Ղանդիլյանի միջեւ եղած  դատական վեճը  հօգուտ Ս. Այվազյանի լուծելու նպատակով 2008թ. հունիսին  Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն  համայնքների ընդհանուր իրավասության  դատարանի  դատավորին կաշառք տալու պատրվակով  խաբեությամբ  Ս. Այվազյանից  վերցրել է 518 500 դրամին համարժեք 1700 ԱՄՆ դոլար գումար:

Հ. Խաչատրյանը  որեևէ  գումար չի տվել  դատավորին  եւ նրա անունն օգտագործելով'  ստացել եւ խարդախությամբ հափշտակել է  Ս. Այվազյանի գումարները:  Իսկ Մ. Ղանդիլյանի եւ Ս. Այվազյանի միջեւ եղած  քաղաքացիական գործով հօգուտ  Ս. Այվազյանի  վճիռ չի կայացվել, կողմերը միմյանց հետ կնքել են հաշտության համաձայնագիր:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա  Հ. Խաչատրյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է  Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն  համայնքների ընդհանուր իրավասության  դատարան' ըստ էության  քննելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը