Տնտեսական

03.02.2015 13:46


Ֆին. փոխնախարարը տեղյակ չէ, թե ինչու են ձերբակալել Հակոբ Հակոբյանին

Ֆին. փոխնախարարը տեղյակ չէ, թե ինչու են ձերբակալել Հակոբ Հակոբյանին

Ինչպես հայտնել էինք, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինները քրեական գործ են հարուցել:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, սակայն, տեղյակ չէ, թե ինչու են նրան ձերբակալել։

–Որ անկեղծ պատասխանեմ՝ ես մանրամասնություններից տեղյակ չեմ։ Ընդհանրապես, տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ես հիմնականում զբաղվում եմ օրենսդրական նախաձեռնություններով և կարող եմ այդ գործից տեղյակ չլինել,–այսօր խորհրդարանում ասել է ֆինանսերի փոխնախարարը։

Նա հավելել է, որ բոլոր այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների չափը գերազանցում է Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանաչափը, ֆիննախի քննչական վարչությունն իրավունք ունի գործը քննել և ուղարկել համապատասխան մարմիններին։

Իսկ հարցին՝ Հակոբ Հակոբյանի ձերբակալությունը հարված չէ՞ր հայ կինեմատոգրաֆիային, Վ. Միրումյանը պատասխանել է.

–Ցանկացած պարագայում, երբ խոսում ենք հարկերից խուսափելու կամ հարկերից չարամտորեն խուսափելու մասին, կարծում եմ, որ առհասարակ նման երևույթը առաջին հերթին հարված է Հայաստանի Հանրապետությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը