Լրահոս

03.02.2015 16:14


Մ. Մելքումյան. «Օրենքի կիրառումը հետաձգելը քաղաքական, այլ ոչ թե տնտեսական հարց է» (տեսանյութ)

Մ. Մելքումյան. «Օրենքի կիրառումը հետաձգելը քաղաքական, այլ ոչ թե տնտեսական հարց է» (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը համոզված է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը հետաձգելը քաղաքական, այլ ոչ թե տնտեսական հարց է.

–Դա զուտ քաղաքական հարց է, այլապես ի՞նչ է նշանակում՝ Կառավարությունը մեկ տարի առաջ ընդունած օրենքը չի կարող գործողության մեջ դնել:

Նա նաև հավելել է, որ չի կարելի 100 000-120 000–ի հասնող փոքր ու միջին ձեռնարկատերերին անորոշության մեջ պահել և խաղալ այդ մեծ զանգվածի հետ:

–Չի կարելի սոցիալական խարխուլ վիճակների վրա շահութաբեր տնտեսություն կառուցել: Տնտեսության ամենամեծ ռեսուրսը վստահությունն է։ Եթե չկա վստահության միջավայր, ներդրումներ չեն լինի։ Պետք է այնպիսի նախադրյալ ստեղծել, որ ներդրումները հոսեն,–նշել է ԲՀԿ–ական պատգամավորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը