Քաղաքական

06.02.2015 13:29


Լևոն Զուրաբյան. «Մեզ համար ԲՀԿ–ն շատ վստահելի գործընկեր է»

Լևոն Զուրաբյան. «Մեզ համար ԲՀԿ–ն շատ վստահելի գործընկեր է»

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ ճեպազրույցին անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած երեկվա խորհրդաժողովին՝ ողջունելի է համարել Հայաստանում շուտափույթ իշխանափոխության իրականացմանն ուղղված ցանկացած քայլ։

–Մեզ համար ԲՀԿ–ն շատ վստահելի գործընկեր է, որի հետ մենք գտնվում ենք մշտական կոնտակտների մեջ, և համագործակցում ենք։ Ես կարդացել եմ Գագիկ Ծառուկյանի ելույթը, և կարող եմ ասել, որ սա իսկապես առաջընթաց է։ Ուզում եմ ընդգծել, որ առաջին անգամ ԲՀԿ–ն և Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն հարց դրեցին Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ,–ասել է Լ. Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ ՀԱԿ–ի և ԲՀԿ–ի դաշինքը բավականին արդյունավետ է, բայց, բնականաբար, կան նաև տարբեր մոտեցումներ մարտավարության հարցում. ՀԱԿ–ը կողմնակից է ավելի արմատական լուծումների, քանի որ վստահ է, որ ստեղծված իրավիճակում ամենաճիշտ քայլը կլիներ ժողովրդի կողմից ընդվզումը, որը կղեկավարվեր համաժողովրդական շարժման կողմից՝ Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով։

–Իսկապես, պետք է պարտադրենք այս իշխանություններին, որ անմիջապես հեռանան,–նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը