Լրահոս

06.10.2009 12:07


Ահարոն Ադիբեկյան. «Ընդհանուր պատկեր հասարակության մեջ չկա. կա շահերի լուրջ բախում»

Ահարոն Ադիբեկյան. «Ընդհանուր պատկեր հասարակության մեջ չկա. կա շահերի լուրջ բախում»

-Թե ինչպե՞ս է տրամադրված մեծամասնությունը, չեմ կարող ասել, քանի որ ձայները բաժանված են։ Սակայն նրանց կարծիքը ոչ մի կոպեկ չարժե, որովհետև այստեղ ավելի հզոր ուժեր են խառնված և ավելի լուրջ խնդիրներ են լուծում քան մեր ու թուրքերի հարաբերությունները։ Բնակչության 1/3-ը անտարբեր է սահմանը կբացե՞ն, թե՞ չեն բացի։ Մի մասի համար ձեռնտու է, որովհետև հնարավոր է՝ նրա բիզնեսը ծաղկի։ Շահերի տեսակետից է պետք նայել։ Ընդհանուր պատկեր հասարակության մեջ չկա, կա շահերի լուրջ բախում,- հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հասարակական կարծիքի մասին խոսելիս «7օր»-ին ասել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանը։

Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ սա հասարակության խնդիրը չէ, և որ սովորական մարդը չի կարող այն վերլուծական ապարատն ունենալ, որ պատմական հեռանկարում կարողանա գնահատել վաղվա փոփոխությունները։

-Խոսքը լրիվ այլ խնդիրների մասին է։ Խաղը գնում է գերտերությունների և նոր գլոբալ հարաբերությունների վերակառուցման մասին՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, ԵՄ, և մենք այդ խաղի մի փոքր մասն ենք ընդամենը։ Այս առաջխաղացումը կապված է այդ գլոբալ աշխարհակարգի վերափոխմամբ, և ո՛չ մենք, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չենք կարող դրա դեմն առնել։ Սա մեր պատմական խնդիրների հետ ոչ մի կապ չունի,- ասել է Ա.Ադիբեկյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը