Լրահոս

06.10.2009 14:36


Հայաստանում մեկնարկում է ԱՊՀ ՀՔՄԽ 30-րդ նիստը

Վաղը' հոկտեմբերի 7-ին, ժամը 10.00-ին Անի Պլազա հյուրանոցի ,Անիե համագումարների դահլիճում կմեկնարկեն ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական' 30-րդ նիստի աշխատանքները:

Նիստի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ հակամենաշնորհային մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստան, Ուկրանինա), ինչպես նաեւ ԱՊՀ անդամ չհանդիսացող մի շարք երկրների հակամենաշնորհային մարմինների եւ մրցակցության հարցերով զբաղվող կառույցների (Ռումինիա, ԱՄՆ, Հունգարիա, Ավստրիա), միջազգային կառույցների ներկայացուցիչներ (WB, USAID, EC, GTZ, OSCE, AEPLAC) և այլն:

Նիստի ընթացքում կքննարկվեն մրցակցության կարգավորման ամենաարդիական թեմաները, որ ծագում են Հակամենաշնորհային քաղաքականության կամ մրցակցության պաշտպանության ոլորտում. հակամենաշնորհային (մրցակցային) օրենսդրության խախտման համատեղ հետազոտությունների արդյունքները, նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածներում առավել նշանակալի իրադարձությունները, գների մոնիտորնգի մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմների հեռանկարային մոդելների մշակում և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը