Լրահոս

12.02.2015 11:14


«Նորմանդյան քառյակի»՝ գրեթե 14 ժամ տևած բանակցային մարաթոնն ավարտվել է

«Նորմանդյան քառյակի»՝ գրեթե 14 ժամ տևած բանակցային մարաթոնն ավարտվել է

ՌԴ, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններն ավարտվել են։ Դրանք դարձել են Պուտինի կառավարման տարիների ամենաերկար տևած բանակցությունները։

Առաջնորդները լքել են բանակցությունների սրահը՝ սկզբից Պորոշենկոն, հետո՝ Պուտինը, այնուհետև՝ Օլանդն ու Մերկելը։

Դիվանագիտական մարաթոնը տևել է մոտ 14 ժամ։
Հանդիպման արդյունքը պետք է դառնա Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ասպեկտների վերաբերյալ փաստաթուղթը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը