Քաղաքական

14.02.2015 12:50


«Սերժ Սարգսյանը կհասցնի՞ պաշտոնավարել մինչև վերջ». ՀՀԿ–ականը կարծում է՝ այո

«Սերժ Սարգսյանը կհասցնի՞ պաշտոնավարել մինչև վերջ». ՀՀԿ–ականը կարծում է՝ այո

Այսօրվա ասուլիսին ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն ի պատասխան «7օր»–ի թղթակցի հարցին՝ «Սերժ Սարգսյանը կհասցնի՞ պաշտոնավարել մինչև իր նախագահության ժամկետի ավարտը», ասել է.

–Կարծում եմ՝ այո։

Հաջորդ հարցին՝ «Իսկ եթե նա պաշտոնանկ արվի՞», ՀՀԿ–ական պատգամավորն արձագանքել է.

–Ես կարծում եմ՝ դրա հիմքերը չկան...

Հարցին էլ՝ եթե նա պաշտոնանկ արվի, նրա թիմում շա՞տ ճամբարափոխներ կգտնվեն, Մինասյանը պատասխանել է.

–Ես կարծում եմ՝ դուք արդեն Կիկոսի մահի սցենարից եք խոսում. այդպիսի բան տեղի չի ունենա։

Մեր թղթակցի հարցին՝ արդյոք արտագաղթի, աղքատության բարձր ցուցանիշները երկրում և առկա սոցիալ–տնտեսական ծանր իրավիճակն ազգային անվտանգությանը չե՞ն սպառնում, նա պատասխանել է.

–Գնա՛ճը ավելացրեք, ցուրտ ձմեռը, իհարկե, սպառնում են, բայց դրանք խնդիրներ են, որոնք կանգնած են, և հերթականությամբ լուծվում են։

Նա նաև ավելացրել է, որ հարկային ստուգումները մինչ այս էլ եղել են, և հիմա ևս մի անգամ կլինեն օրենքի սահմանում։

Հարցին՝ համոզվա՞ծ է, որ նորից մաքուր կլինեն ստուգումները, Մինասյանը պատասխանել է. «Ո՞վ կարա համոզված լինի»։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը