Քաղաքական

15.02.2015 17:30


Նաիրա Զոհրաբյան. ««Նա ստարտ՝ ֆաս հրամանով» հանրապետակույտը կրծեց լրագրողների դիկտոֆոնները»

Նաիրա Զոհրաբյան. ««Նա ստարտ՝ ֆաս հրամանով» հանրապետակույտը կրծեց լրագրողների դիկտոֆոնները»

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ական գործիչների ելույթներին եւ ԲՀԿ-ի ու անձամբ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած մտքերին՝ նշելով հետեւյալը.

«ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների միկրոֆոնները կրծելու հերթ չտվող հանրապետականների կույտին, անկախ սեռից, որոնք ֆաս հրահանգով ուղղակիորեն հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա: Քիչ առաջ «Կենդանիների աշխարհում» հաղորդումն էի նայում, եւ շակալների բնազդների եւ շակալների վարքագծի մասին հաղորդում կար, չգիտեմ ինչու ակամայից հիշեցի ՀՀԿ խորհրդի նիստից հետո մեկ միասնական՝ նա ստարտ ֆաս հրամանով ձեր բոլորի դիկտոֆոնների վրա հարձակված այդ կույտին, որոնք ստացել էին հրահանգ վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե վաղը նույն այդ հանրապետականներին հրահանգ իջեցվի աստվածացնել Գագիկ Ծառուկյանին, ապա նույն այդ «հանրապետակույտը» նույն այդ ակտիվությամբ հարձակվելու է լրագրողական դիկտոֆոնների վրա եւ աստվածացնելու է ԲՀԿ առաջնորդին:

«Ի դեպ, ես անուններ չեմ ուզում նշել, բայց այդ կույտի մեջ ես տեսա տարբեր գործիչների, ովքեր ամեն անգամ, երբ որ ԱԺ-ում կամ որեւէ այլ տեղ տեսնում էին Գագիկ Ծառուկյանին, քծնանքի, շողոքորթության այնպիսի ձոն էին ներբողում, որ կողքից լսելիս ուղղակիորեն վատ էիր զգում: Դիտելով ՀՀԿ խորհրդի նիստից դուրս եկող հանրապետակույտի այդ նողկալի հարձակումը՝ ես անկեղծորեն խղճացի նրանց, զզվանքից եւ նողկանքից, նաեւ անկեղծ խղճահարության զգացում առաջացավ մեջս: Ինչքան պիտի վախեցած լինեն կերակրատաշտից իրենց փայ բաժին լափը կորցնելու համար, որ այդպես կորցնեն մարդկային դեմքը, ես անկեղծորեն խղճում եմ եւ ցավակցում եմ այդ կույտին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը