Քաղաքական

16.02.2015 23:06


Ն. Զոհրաբյան. «Ոստիկանները ներխուժել են ԲՀԿ-ական պատգամավորի բնակարան, իսկ կառույցներից մեկի ղեկավարին ոստիկանության բաժին տարել»

Ն. Զոհրաբյան. «Ոստիկանները ներխուժել են ԲՀԿ-ական պատգամավորի բնակարան, իսկ կառույցներից մեկի ղեկավարին ոստիկանության բաժին տարել»

–Ոստիկանության մի շարք ներկայացուցիչներ քիչ առաջ ներխուժել են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի բնակարան եւ փորձել են խուզարկություն իրականացրել,-այս մասին «ԳԱԼԱ»-ին փոխանցել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Եւ, բացի այդ, ըստ պատգամավորի՝ ԲՀԿ Մասիվի գրասենյակի ղեկավարին տարել են ոստիկանության բաժին, եւ այս պահին պատգամավորները փորձում են հասկանալ, թե ինչ պատճառով:

«Այո, Մասիվի տարածքային գրասենյակի պատասխանատու Արթուր Մանուկյանին տարել են քաղմաս, պատգամավորները չեն կարողանում մտնել ոստիկանության շենք, որ հասկանան՝ ինչ է կատարվում: Ահազանգեր ունենք Արաբկիրից, Մարալիկից, Ապարանից, Թալինից, Շենգավիթից»։

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը