Քաղաքական

17.02.2015 17:33


Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է արձանագրությունների հետկանչին

Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է արձանագրությունների հետկանչին

Թուրքական «Բուգյուն»–ի տեղեկացմամբ՝ ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչն այսօրվա ասուլիսին անդրադառնաով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու թեմային՝ ասել է.

«Հայաստանի այսօրինակ մոտեցումը ճիշտ չենք համարում: Այն սխալ և անհաջող քայլ է: 1915թ. դեպքերի հարյուրամյակի նախաշեմին նման որոշման կայացումը կարող է գնահատվել որպես Թուրքիային մեղադրելու համար նոր առիթ ստեղծելու փորձ»:

Բիլգիչի խոսքերով՝ Թուրքիան շարունակելու է հավատարիմ մնալ տարածաշրջանային կարգավորման գործընթացին, ինչը, ըստ նրա, վերոհիշյալ արձանագրությունների հիմնական նպատակն էր:

Խոսնակի կարծիքով ՀՀ նախագահի որոշումը վկայում է այն մասին, որ «Հայաստանն ի սկզբանե արձանագրությունների հարցում վարել է անհետևողական և կեղծ քաղաքականություն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը