Լրահոս

07.10.2009 15:40


Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը

Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը

Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և ԼՂ-ի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը «Դե ֆակտո» ակումբում ասել է, որ բարձր է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանի՝ հայկական գաղթօջախներ այցելելու նախաձեռնությունը, և հույս ունի, որ դա նմանատիպ վերջին այցելությունը չի լինի.

-Այս այցելությունը նախադեպ է, որ նախագահը գնաց Սփյուռքի հետ հանդիպելու։ Քանի՜ մարդկանց հետ է հանդիպել, քանի՜ մարդկանց կարծիքներ իմացել։ Սա շատ կարևոր բան է, և իմ կարծիքով այսպիսի այցելությունները կամ հանդիպումները պետք է շարունակվեն, որ մարդիկ կարողանան իրենց կարծիքները հայտնել։

Ա. Վարդանյանը նաև նշել է, որ մտավախություն չկա, թե հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կկասեցվի։ Պատմական հարցերն ուսումնասիրող ենթահանձնաժողովն էլ, ըստ նրա, ոչ թե պետք է Ցեղասպանության եղելությունը քննի, այլ դրա հետևանքները։

Ի դեպ, նշենք, որ Ամերիկայի հայկական համագումարը փաստացի ԱՄՆ պետդեպարտամենտի ենթակայության տակ գտնվող կառույց է համարվում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը