Քաղաքական

18.02.2015 21:48


Վիկտորիա Նուլանդ. «Ուզում ենք՝ լինեն հանգիստ ժամանակներ»

Վիկտորիա Նուլանդ. «Ուզում ենք՝ լինեն հանգիստ ժամանակներ»

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը այսօր հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է խթանել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Նուլանդի խոսքով՝ Հայաստանը դեռ դուրս չի եկել 2009-ին մեկնարկած գործընթացից:

Խոսելով շփման գծում հրադադարի խախտման դեպքերի մասին՝ Վիկտորիա Նուլանդն ասել է, որ իրենց համար շատ մտահոգիչ են շփման գծում բռնությունները. «Այցի ընթացքում նշել եմ, որ ուզում ենք՝ լինեն հանգիստ ժամանակներ, բանակցություններ: Ես այդ մասին խոսել եմ երկու նախագահների հետ, արյունահեղության դադարեցման մասին, որը կողմերից ոչ մեկին օգուտ չի բերում: Կարծում եմ՝ առաջընթաց եղավ, հուսանք՝ առաջիկայում կլինի խաղաղություն՝ ի շահ զինվորների, նրանց ծնողների, ի շահ տարածաշրջանի»:

Այս խորագրի վերջին նյութերը