Լրահոս

08.10.2009 13:56


Միջազգային հակաճգնաժամային խումբ. «Եթե ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի մինչ տարվա վերջ՝ հնարավոր է լինի բաց առճակատում»

Միջազգային հակաճգնաժամային խումբ. «Եթե ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի մինչ տարվա վերջ՝ հնարավոր է լինի բաց առճակատում»

Միջազգային հակաճգնաժամային խմբի (International crisis group), ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված զեկույցում, նշվում է մինչև տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամփոփիչ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին։ «Եթե ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի մինչ տարվա վերջ՝ հնարավոր է լինի բաց առճակատում»,-ասված է զեկույցում։ «Չնայած նրան, որ որևէ կողմից նպատակադրված ռազմական գործողություններին անցնելը մոտ ապագայում քիչ հավանական է՝ զինադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը, որը 15 տարի առաջ կանգնեցրեց ռազմական առճակատումը, գնալով ավելի երերուն է դառնում»,-ասել է ՄՀԽ Կովկասյան ծրագրի տնօրեն Լոուրենս Շիթսը։ Իր հերթին ՄՃԽ Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբին Ֆրեյզերն ասել է, որ այսօր կան հուսադրող նշաններ, որոնցով կողմերը փոքր քայլերով մոտենում են համաձայնության։ «Սակայն տարաձայնությունները դեռևս պահպանվում են վերջնական համաձայնագրի առանձնահատկությունների, հատկապես' Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ»,- ասել է նա։ Միջազգային հակաճգնաժամային խումբը կոչ է անում հակամարտող կողմերին, միջնորդներին և միջազգային հանրությանը միավորել ջանքերը՝ լուծելու ղարաբաղյան հակամրտությունը։

Այս խորագրի վերջին նյութերը