Լրահոս

08.10.2009 15:10


Կարինե Դանիելյան. «Հանրային խորհրդում 70%–ը մտահոգություն է արտահայտել նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ»

Կարինե Դանիելյան. «Հանրային խորհրդում 70%–ը մտահոգություն է արտահայտել նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ»

Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը «Դե ֆակտո» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, թե ինքն անձամբ երևանցիների շրջանում հարցում է անցկացրել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ։

-Ի զարմանս ինձ, երբ զանգահարում էի մարդկանց և ասում, թե հարցում եմ անցկացնում, սկսում էին շատ դրական, լղոզված պատասխաններ տալ։ Հետո ես սկսեցի ներկայանալ, թե ով եմ, և մարդիկ սկսեցին անկեղծանալ։ Նրանց միջից անցավ վախը, թե իրենց ստուգում են,-ասել է Կ. Դանիելյանը։

Նա տեղեկացրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նախնական քննարկման ժամանակ երկու հոգի հստակ դեմ են արտահայտվել արձանագրություններին։ Մեկը Սոս Սարգսյանն է եղել, մյուսը՝ Բաբկեն Հարությունյանը։

Կարինե Դանիելյանը և ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նախաստորագրված արձանագրություններին «ձեռնպահ» են քվեարկել ։

Ըստ տիկին Դանիելյանի՝ Հանրային խորհրդում քննարկումների ժամանակ 70 %-ը մտահոգություն է արտահայտել նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ։

-Իմ փորձը ցույց է տալիս, որ մենք միջազգային հանրության հետ շատ վատ ենք աշխատում։ Մենք  չենք կարողանում մեր ճշմարտությունը, մեր շահերն այնպես ներկայացնել, որ կարողանանք դրանք պաշտպանել։ Այստեղ մենք ակնհայտորեն տանուլ ենք տալիս,-ասել է Կարինե Դանիելյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը