Լրահոս

25.02.2015 11:26


Լոս Անջելեսում գնացքի ու բեռնատարի բախման հետևանքով մոտ հինգ տասնյակ մարդ է վիրավորվել

Լոս Անջելեսում գնացքի ու բեռնատարի բախման հետևանքով մոտ հինգ տասնյակ մարդ է վիրավորվել

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի մոտակայքում գնացքի և բեռնատար ավտոմեքենայի բախման հետևանքով մոտ հինգ տասնյակ մարդ է վիրավորվել, մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել:

Չորս վագոն դուրս է եկել ռելսերից և շրջվել: Բեռնատարի վարորդը փախուստի է դիմել, բայց բռնվել է վթարի վայրից մի քանի մղոն հեռու:

Առայժմ հայտնի չէ՝ ինչու է բեռնատարը երկաթուղու վրա հայտնվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը