Լրահոս

25.02.2015 12:55


Քերրի. «Սիրիական բանակի հարձակումը չափավոր ընդդիմության վրա ԱՄՆ–ին միջամտելու առիթ կտա»

Քերրի. «Սիրիական բանակի հարձակումը չափավոր ընդդիմության վրա ԱՄՆ–ին միջամտելու առիթ կտա»

Սիրիական բանակի հարձակումը երկրի չափավոր ընդդիմության ներկայացուցիչների վրա «ԱՄՆ–ի համար դուռ կբացի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին գրոհելու համար»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

«Եթե Ասադը հարձակվի նրանց վրա «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակով, դա ԱՄՆ–ի համար դուռ կբացի Ասադի վրա հարձակվելու համար», – ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի լսումներին։

Նրա խոսքերով՝ նախագահ Բարաք Օբաման դեռ չի որոշել՝ ԱՄՆ–ը կհարձակվի՞ Ասադի վրա, թե ոչ. «Բայց նա կարծում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ընդդիմությանը, որին մենք պատրաստում ենք»։

Քերրին նաև ընդգծել է՝ եթե ԱՄՆ–ը չոչնչացներ Ասադի քիմիական զենքը, ապա այն այսօր կլիներ ԻՊ ձեռքերում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը