Լրահոս

25.02.2015 13:30


Քուրդ աշխարհազորայիններն ԻՊ 149 զինյալ են ոչնչացրել Սիրիայում

Քուրդ աշխարհազորայիններն ԻՊ 149 զինյալ են ոչնչացրել Սիրիայում

Քրդական ինքնապաշտպանական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 149 զինյալ են ոչնչացրել Քոբանիի մոտ և Էլ–Հասիկա նահանգում տեղի ունեցած մարտերում։ Այս մասին հաղորդում է «Ֆիրաթ» գործակալությունը։

Քուրդ աշխարհազորայիների ջոկատներին, գործակալության տվյալներով, հաջողվել է 19 գյուղ բնաջնջել։ Նրանք շարունակում են գրոհել հյուսիսից, հարավից և Թել–Համիս բնակավայրի արևելքից՝ Քամիշլիից 41 կմ հեռավորությամբ։ Էլ–Հասիկայում նրանք 97 իսլամիստ են ոչնչացրել։

Մեկ այլ վարչական կենտրոնի՝ Քոբանիի մոտ, որն ավելի քան 4 ամիս գտնվում էր ծայրահեղականների վերահսկողության տակ, քրդական աշխարհազորայինների մարտիկները 52 ԻՊ զինյալ են սպանել։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը