Քաղաքական

26.02.2015 09:20


Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 26-ին

Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 26-ին

«ՌԻԱ Նովոստի»–ի տեղեկացմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապրիլի 26-ին արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել։ Այդ մասին նշվում է Նազարբաևի համապատասխան հրամանում։ Մինչ այժմ, սակայն, հայտնի չէ՝ կառաջադրվի՞ ինքը Նազարբաևն այդ ընտրություններում:

«Կարծում եմ՝ ղազախստանցիները մտահոգություն ունեն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, երկրի ներսում կայունության պահպանման առումներով։ Տվյալ աշխատանքի համար հարկավոր է բնակչության աջակցությունը», - հայտարարել է երկրի առաջնորդը։

Աղբյուրը նշում է, որ Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը կապում են 2016-ին համընկնող նախագահական և խորհրդարանական ընտրություններից նախագահականն «անջատելու» անհրաժեշտության հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը