Լրահոս

08.10.2009 16:23


Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Քիշինև

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր օրվա երկրորդ կեսին մեկնել է  Քիշինև' մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

Մոլդովայի մայրաքաղաքում նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի բանակցությունները Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Մոլդովայում տեղի կունենա նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան:

Այս խորագրի վերջին նյութերը