Տնտեսական

27.02.2015 10:54


Կառավարությունն առաջարկել է ԱԺ–ին արտահերթ նիստ գումարել

Կառավարությունն առաջարկել է ԱԺ–ին արտահերթ նիստ գումարել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ:
Կառավարությունից հայտնում են, որ գործադիրը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին, գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով ««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը՝ հարակից օրենքներով, և 1951 թ. հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունը:

Այս խորագրի վերջին նյութերը