Լրահոս

09.10.2009 14:57


ՀԱԿ ներկայացուցիչ. «Ես, լինելով ընդդիմադիր թևի ներկայացուցիչ, ասում եմ, որ ըստ էության՝ փաստաթղթերը առանձնապես սարսափելի չէին լինի, եթե...»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Ես, լինելով ընդդիմադիր թևի ներկայացուցիչ, ասում եմ, որ ըստ էության՝ փաստաթղթերը առանձնապես սարսափելի չէին լինի, եթե...»

ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Վահան Փափազյանը «Դուպլեքս» մամուլի ակումբում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի մասին՝ լրագրողներին ասել է, թե հայ-թուրքական արձանագրություններում իր համար ամենաանընդունելին Ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբանների ենթահանձնաժողովի մասին կետն է։ Նրա խոսքերով՝ հայկական կողմի համար ամենամեծ զիջումը դա է եղել։ «7օր»-ի այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, կտրուկ դեմ չի արտահայտվում այս գործընթացին, նա պատասխանել է, թե ինքն էլ կտրուկ դեմ չի արտահայտվում։

-Իսկ ինչո՞ւ ոչ կտրուկ. որովհետև մնացյալ խնդիրները այդքան էլ անըդունելի չեն։ Ես, լինելով ընդդիմադիր թևի ներկայացուցիչ, ասում եմ, որ փաստաթղթերը, ըստ էության, առանձնապես սարսափելի չէին լինի, եթե չլիներ այս կետը։ Տարածքների ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և այլ կետերը, որոնք մեծ աղմուկի առիթ են դարձել հայկական կողմի համար, և ուրիշ ընդդիմադիր ուժեր դրոշակ առած՝ ասում են, ամենաէականը չեն,-նշել է նա։

Այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ իրենք կողմ են արձանագրություններին, նա ասել է. «Այդպես չէ. ո՛չ մի նշանակություն չունի, թե ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, Ժառանգությունը կամ այլ քաղաքական ուժ քանի կետի է դեմ։ Եթե մեկ կետ ընդունելի չէ, ուրեմն փաստաթուղթն ընդունելի  չէ»։

7or.am

 

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը