Տնտեսական

09.03.2015 09:25


Նյու Յորքում յուրաքանչյուրը 10 մլն դոլարով աճուրդի է հանվել 2 մետաղադրամ

Նյու Յորքում յուրաքանչյուրը 10 մլն դոլարով աճուրդի է հանվել 2 մետաղադրամ

Նյու Յորքում աճուրդի է հանվել ամերիկյան 2 հազվագյուտ մետաղադրամ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվել է առնվազն 10 մլն դոլար։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»–ը։

Ոսկյա 5–դոլարանոցը՝ հատված 1822թ.–ին, և 1804թ. դրոշմված արծաթե դոլարը տեխասյան «դևելոփեր» Մեք Փոգի և նրա որդի Դի Բրենթի հավաքածուից են, որը կազմվել է 30 տարվա ընթացքում։ Այն համարվում է ամերիկյան մետաղադրամների ամենաթանկարժեք մասնավոր հավաքածուն՝ դրոշմված 1790–1830 թթ.։

Ներկայումս ամենաթանկ ամերիկյան մետաղադրամը, որ երբևէ վաճառվել է աճուրդում, 1794 թ. արծաթե դոլարն է: Այն վաճառվել է 2013 թ.՝ 10 մլն դոլարով։

Փոգի և Բրենթի հավաքածուն բաժանվում է մի քանի «լոտերի», որոնք աճուրդի կհանվեն 2017թ. մայիսին: Աճուրդը կկազմակերպեն «Stack’s Bowers և Sotheby’s» աճուրդի տները:

Անցյալ տարի ԱՄՆ-ում հազվագյուտ մետաղադրամների վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը ռեկորդային թիվ է կազմել՝ 536 մլն դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը