Լրահոս

10.10.2009 10:50


Իլհամ Ալիևը գոհ չէ քիշնևյան բանակցություններից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկում տված հարցազրույցի ժամանակ, խոսելով Քիշնևում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած բանակցությունների արդյունքների մասին, ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի հարցերի շուրջ կա որոշակի առաջընթաց։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ «կողմերը չեն կարողացել համաձայնության գալ քննարկվող հիմնական հարցերի շուրջ»։

-Դրա պատճառը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն է։ Բանակցություններում մենք հենվում ենք միջազգային իրավունքի վրա, և բանակցությունները տանում ենք կառուցողական ուղղությամբ։ Մենք աշխատում ենք հասկանալ հակառակ կողմի անհանգստությունները։ Մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչությունը պետք է ստանա անվտանգության երաշխիքներ,-հայտարարել է նա։

Պետք է, սակայն, ընդգծել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հանդիպումն անվանել են կառուցողական։ Պաշտոնական Երևանն էլ համանման դիրքորոշում է արտահայտել։

Ըստ «Ռեգնում»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը