Աշխարհ

11.03.2015 12:52


Կադրեր են հայտնաբերվել, որոնցով ապացուցվում է Նեմցովի սպանության մեջ մեղադրվողներից մեկի անմեղությունը (տեսանյութ)

Կադրեր են հայտնաբերվել, որոնցով ապացուցվում է Նեմցովի սպանության մեջ մեղադրվողներից մեկի անմեղությունը (տեսանյութ)

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար մեղադրվողներից մեկը՝ Տամերլան Էսկերխանովը, այդ հանցագործության կատարման ժամանակ գտնվել է գիշերային ակումբում։

«LifeNews»–ի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Էսկերխանովը Մոսկովորեցկի կամրջից մեքենայով 15 րոպե հեռավորության վրա գտնվող ակումբում է։

Անտանգության վերահսկման տեսախցիկի կադրերն ապացուցում են ալիբին, որի մասին ավելի վաղ խոսել էր Էսկերխանովը։

Գիշերային ակումբի աշխատակիցներն էլ են հաստատել, որ սպանության գիշերը նա իրոք գտնվել է իրենց մոտ՝ որպես Ռոման անունով VIP անձնավորության անվանգության մասնավոր աշխատակից։

Գիշերային ակումբում նա հայտնվում է փետրվարի 28–ի երեկոյան՝ ժամը մոտ 22:30–ին։ Ընդգծվում է, որ Նեմցովի սպանությունը տեղի է ունեցել դրանից մոտ 5 րոպե հետո։ 22:37–ին Էսկերխանովը դուրս է գալիս ակումբի սրահից և տեսադաշտում հայտնվում 23:11–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը