Լրահոս

10.10.2009 12:55


Այսօր՝ Հայաստան–Իսպանիա

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Իսպանիա հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը 21։00-ին։

Իսպանիայի ազգային հավաքականի մարզիչ Վիսենթե Դել Բոսկեն հավաքականից 22 հոգի է կանչել խաղին մասնակցելու համար։ Ի դեպ, Դել Բոսկեն հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բոլորին էլ խաղալwu հնարավորություն է տալու։ Հավաքականի անդամ Դավիթ Վիլյան վնասվածքի պատճառով չի եկել խաղին մասնակցելու։ Հիշեցնենք, որ նա Իսպանիայի առաջնության վերջին խաղում վնասվածք էր ստացել։ Հավաքականի ներկայացուցիչներ Տոռեսն ու Ֆաբրեգալը եկել են Հայաստան, սակայն նրանց մասնակցությունը հարցական է։

Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Հենրիկ Մխիթարյանը որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել այս խաղին։ Դարպասապահ Կասպարովին կփոխարինի Բերեզովսկին, իսկ Հենրիկ Մխիթարյանին՝ Մարկոսը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը