Լրահոս

29.11.2010 17:41


Նախագահը կմեկնի Աստանա ԵԱՀԿ գագաթնաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան' մասնակցելու դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 7-րդ գագաթնաժողովին:

Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այս խորագրի վերջին նյութերը